Երեւանի նախկին քաղաքապետը կանխատեսում է Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի հրաժարականը մինչեւ 2010 թվականը19 մարտի 2009 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «2009 թվականի ավարտին կամ 2010 թվականի սկզբում Հայաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ, անշուշտ, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ Հայաստանի Ազգային ժողովն վաղուց արդեն սպառել է իրեն: Իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ երկրում ստեղծված տնտեսական քաղաքական իրավիճակում, նրանք չեն կարողանա ջրից չոր դուրս գալ»,-հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա հաշվարկներով, ընդդիմության հաղթանակը Երեւանի քաղաքապետի ընտրություններում երաշխավորված է, քանի որ ընդդիմության ընտրազանգվածի կորիզը գտնվում է հենց մայրաքաղաքում: «2008 թվականի նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ունեցող 740 000 մարդուց քվերակեց մոտավորապես 400 000, որոնցից 160 000 քվեարկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Այդ թվերը ցույց են տալիս, որ նույնիսկ եթե այս ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կիրառվեն, իշխանությունները հաղթելու ոչ մի շանս չունեն»,-հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |