Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը Buissup կոնֆերանսի մասնակիցներին 9 օգոստոսի 2021 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած՝ Buissup կոնֆերանսը, որին որպես բանախոս նաև հրավիրված էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կոնֆերանսին մասնակցել է մոտ 300 երիտասարդ: Նրանք հնարավորություն են ստացել բացահայտելու Վիվա-ՄՏՍ-ի ընկերության հաջողության գաղտնիքներն ու ծանոթանալու ընկերության հիմնադրման և անցած ուղու պատմությանը: Մոտ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է հայաստանյան շուկայում՝ իր բաժանորդներին ապահովելով ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային համալիր ծառայություններով: Տարիների ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է թե՛ մի շարք հաջողություններ, թե՛ հաղթահարել դժվարություններ՝ կարողանալով կառուցել կենսունակ ու օրինակելի ընկերություն: «Առանց դժվարությունների անհնար կլիներ գրանցել հաջողություններ: 16 տարի շարունակ մեր ընկերությունը հանդիպել է տարատեսակ դժվարությունների, բայց այդ տարիները դարձել են կայուն ու աստիճանական աճի տարիներ՝ օգնելով կառուցել այն ընկերությունը, որի գործունեության ականատեսն եք այսօր»,- երիտասարդներին ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «2020 թվականին՝ Covid-19 համավարակից ընդամենը մի քանի ամիս առաջ մենք փոխեցինք ընկերության կորպորատիվ տարբերանշանը՝ այպիսով շեշտադրելով ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը: Այսօր մենք գտնվում ենք թվային փոխակերպման փուլում և առաջարկում ենք շատ ավելին, քան բջջային ծառայություններ: Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելվածներ, փաթեթներ, ֆինանսավճարային գործիքներ, կորպորատիվ լուծոմներ, ամպային ծառայություններ: Մեծ պահանջարկ են վայելում հեռավար աշխատանքի համար նախատեսված լուծումները»,-նշել է նա: Յիրիկյանը ներկայացրել է մի շարք գործիքներ, որոնք օգնում են ընկերությանը մշտապես մնալ առաջատարն այնպիսի մրցակցային ոլորտում, ինչպիսին տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաներն են: «Մենք ստիպված ենք ձեռքը միշտ պահել զարկերակին: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում»,-ասել է նա: «Երբ ասում եմ «Մենք», նկատի ունեմ Վիվա-ՄՏՍ-ի թիմը՝ ընտանիքը: Մեր ընկերության կարևոր ձեռքբերումը մարդիկ են՝ արժեք ստեղծող բանիմաց մասնագետներ ու թիմային խաղացողներ: Իմ թիմակիցները հասկանում են Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարական կարևորությունը երկրի տնտեսության համար և առաքելությունը՝ որպես կորպորատիվ մշակույթ տարածող ընկերություն», ասել է Ռալֆ Յիրիկյանը: Իր ելույթի ընթացքում Յիրիկյանն իր փորձով և գիտելիքով ոգևորել է երիտասարդ ապագա գործարարներին՝ հորդորելով հավատալ այն արժեքին, որը ցանկանում են ստեղծել և միշտ փորձել լինել նորարար: «Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, իսկ նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, ուստի այդ ճանապարհին կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ձեր միտքը պատրաստ համահունչ լինել այդ փոփոխություններին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար տեխնիկական գիտելիքը հաճախ բավարար չէ: Աշխատե՛ք ձեր ինքնության ու մասնագիտական զարգացման ուղղությամբ, ձեռք բերեք առաջնորդելու կարողություն և հավատարիմ մնացեք ձեր արժեքներին»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանում գործարարության ոլորտը տարեցտարի էլ ավելի է գրավում երիտասարդների ուշադրությունը և այսպիսի կոնֆերանսները հիանալի հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բացահայտելու և կերտելու բիզնեսի հաջողության իրենց բանաձևը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին |