Քերոբյան. Նոր բենզալցակայանների ցանց կունենանք՝ $60 մլն-ի ծրագիր է

Քերոբյան. Նոր բենզալցակայանների ցանց կունենանք՝ $60 մլն-ի ծրագիր է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով իրավիճակին բենզինի շուկայում, հայտարարել է, որ քննարկում են խոշոր ներդրումային` 60 մլն դոլարանոց ծրագիր կյանքի կոչել։

Քերոբյանը մանրամասնել է, որ խոսքը Հայաստանում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծումն է։ Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով գնաճին հեղուկ վառելիքի շուկայում՝ Քերոբյանն ասել է, որ որոշակի գնանկում կա։

«Հեղուկ վառելիքի շուկայում առկա խնդրին ծանոթ եմ, և սա մեզ շատ անհանգստացնող խնդիր է, քանի որ գնաճի ուղղակի պատասխանատու ենք համարվում։ Աշխատում ենք գնանկմանը միտված քայլեր անել։ Գիտեմ նաև, որ հեղուկ վառելիքի գինը որոշ գազալցակայաններում 280 դրամից 240 դրամ է դարձել»,- ասել է նա։

Նրա խոսքով` աշխատանքներ են իրականացնում, որ հայկական ընկերություններին ծանոթացնեն այնպիսի օտարերկրյա կազմակերպությունների հետ, որ Հայաստանին ավելի մատչելի գներով վառելիք մատակարարեն։

Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում հեղուկ գազի գները գրեթե կրկնակի աճեցին։ Եթե նախկինում հեղուկ գազի 1 կգ–ն 150-180 դրամ էր, ապա օգոստոսի 27-ի դրությամբ այն 280-300 դրամ արժե։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---