Վրաստան-ՀՀ սահմանին երկրաշարժ է եղել

Վրաստան-ՀՀ սահմանին երկրաշարժ է եղել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---