Բլինքենը՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

Բլինքենը՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին։ «Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---