Սաուդյան Արաբիայում միանգամից մոտ 300 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար 9 սեպտեմբերի 2021 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում միանգամից 282 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար։ Նրանց մեղադրում են նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքներ կատարելու մեջ։ Ձերբակալվածների թվում են ինչպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, այնպես էլ այդ երկրում ապրող օտարերկրացիներ։ Ի սկզբանե գործով անցնում էր 748 մարդ, գրում է Kommersant-ը։ Ձերբակալվածների թվում են պաշտպանության նախարարության, ներքին գործերի, առողջապահության, արդարադատության, կրթության, տրանսպորտի, շրջակա միջավայրի նախարարությունների և այլ գերատեսչությունների պաշտոնյաներ։ Ձերբակալվածներ կան Կոռուպցիայի դեմ պայքարի և վերահսկման վարչությունից։ 2020-ի մարտին Սաուդյան Արաբիայի իշխանությունները 298 մարդ էին ձերբակալել կոռուպցիայի, փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Ձերբակալվածների թվում 8 սպա կար, այդ թվում՝ 1 գեներալ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |