Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ։ Որպես մերժման հիմնավորում ՔՊ-ականները նշել են, թե վերջինս հեռու է ռազմական գործից։

Իշխող մեծամասնությունն արդեն արդեն երկու անգամ մերժել էր Ղազինյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ կրկին նրան էր առաջադրել այդ պաշտոնում։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Արթուր Ղազինյանի կենսագրության մեջ հարցականներ կան՝ հայտարարգրից մինչև բանակի հետ։

Դիմելով Ղազինյանին՝ Քոչարյանն ասել է․ «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ Ձեզ, կամ այլ թեկնածուի։ Կարծում եմ, «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ»։

Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---