«Բարգավաճ Հայաստանն» արդեն պատրաստ է քաղաքապետի ընտրություններին20 մարտի 2009 - 23:51 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ թեկնածությունների քննարկմանը նվիրված կուսակցության երկու նիստերից հետո մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության:«Բարգավաճ Հայաստանի« կուսակցության ցուցակը կգլխավորի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նրան հաջորդում է խորհրդարանի պատգամավոր Մխիթար Մնացականյանը, երրորդը` Երեւանի պետական համալսրանի դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանն է: «Կուսակցությունը վճռական է տրամադրված: Թեկնածուների ընտրությունը հիմնված էր նրա վրա, որ բոլոր թեկնածուները կայացած մարդիկ են իրենց ոլորտներում: Կուսակցությունն եկավ այն եզրակացության, որ Երեւանի համար այժմ կարեւոր է մաքրությունն ու առոջղ մթնոլորտը»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |