Սիմոնյան․ ԱԺ-ում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը

Սիմոնյան․ ԱԺ-ում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպմանը, անդրադառնալով երկու երկրների համագործակցության խորացմանը, տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը ևս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը:

Կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժևորել է պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվել են որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---