Հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել, կեսմիլիարդանոց ընկերություն դառնալով

Հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել, կեսմիլիարդանոց ընկերություն դառնալով

PanARMENIAN.Net - Տեխնիկական մասնագետների հմտությունների գնահատման հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել Index Ventures վենչուրային ընկերության մասնակցությամբ՝ С փուլի շրջանակում։ Մյուս ներդրողների թվում են՝ Menlo Ventures-ը, Headline-ը և A Capital-ը։

CodeSignal-ը 2014-ին Սան Ֆրանցիսկոյում հիմնել են Տիգրան Սլոյանն ու Արամ Շատախցյանը Հայաստանից։ Ընկերությունը գործիքներ է ստեղծել աշխատանքի ընդունելուց առաջ ծրագրավորողների հմտությունները գնահատելու համար։ Դրա շնորհիվ ընկերությունները կարող են համեմատել թեկնածուների գիտելիքներն ու հմտությունները գործող չափանիշների հետ։

Այդպիսով, ընկերությունն այժմ գնահատվում է մինչև կես միլիարդ դոլար։ Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել Սլոյանը։

Ընկերությունը գումարը կծախսի իր ծառայությունների թարմացման, հմտությունների գնահատման տարբերակների ավելացման և աշխատակազմը եռապատկելու վրա, հայտնում է TechCrunch-ը։

Հարթակի միջոցների ընդհանուր ծավալը, ըստ Crunchbase-ի ծավալների, կազմել է $87.5 մլն։ 2020-ի հուլիսին CodeSignal-ը $25 մլն էր ստացել CM Ventures-ից, Capital One Ventures-ից և այլն։

Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Robinhood-ը և Asana-ն օգտվում են ընկերության ծառայություններից՝ մասնագետների տեխնիկական հմտությունների վերաբերյալ զեկույցներ պատրաստելիս։ Ըստ պարբերականի, երկրորդ եռամսյակում CodeSignal-ի շահույթն աճել է 3.5 անգամ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---