Փաշինյանը՝ Օվերչուկին․ Հայաստանը մեծապես շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ20 սեպտեմբերի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում է որպես Հայաստանի ավելի քան 25 տարի շարունակով շրջափակումը հաղթահարելու հնարավորություն: «Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք»,-ասել է նա։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Օվերչուկին՝ եռակողմ խմբի աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար։ «Մեզ համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որն ընդհանրապես նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։ Սա նաև մեր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի»,ասել է վարչապետը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում նշել է, որ Երևանում կազմակերպվում է ռուսաստանյան բիզնես համաժողով, ու սա ռուսաստանյան գործարար առաքելության դեպի Հայաստան առաջին այցն է հետպատերազմական շրջանում: «Հնարավորություններ իսկապես կան, և այստեղ են գտնվում ռուսաստանյան զարգացման ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) ներկայացուցիչները, որն իր հերթին նույնպես ունի արտահանման գործարքները, դրանց ապահովագրությունը ֆինանսավորելու հնարավորություններ: Այս ամբողջ գործիքակազմն իրապես կարող է աշխատել, որպեսզի մենք ավելի արդյունավետ իրացնենք տնտեսական կապերը, զարգացնենք դրանք և Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական մեր հարաբերությունները բարձրացնենք այն մակարդակին, որում դրանք պիտի լինեն: Իհարկե, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, դա շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությունում կապերի զարգացման համար»,-ասել է նա: Ավելի վաղ Երևանում լրագրողների հետ զրույցում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում: Սեպտեմբերի 20-ի առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է ՀՀ Ռուսաստանի գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |