Ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում Կոսոբոկովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Անաշկինը25 սեպտեմբերի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը: Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, Անաշկինին և Կոսոբոկովին: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում փոխարինել էր Մուրադովին, պաշտոնավարել է ընդամենը մոտ 2 շաբաթ։ Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է վերջինիս նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում: ՊՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ: Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը ծառայել է Հարավսլավիայում, մասնակցել Չեչնիայի պատերազմներին, Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008-ին մասնակցել է Հարավային Օսիայի մարտական գործողություններին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |