Առաջին անգամ Հայաստանում. Գործարկվել է Garmin Pay-ը

Առաջին անգամ Հայաստանում. Գործարկվել է Garmin Pay-ը

PanARMENIAN.Net - Ակբա բանկի Visa քարտապանները Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու անհպում, արագ և նորարարական վճարումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։

Դեռևս մեկ տարի առաջ acba digital հավելվածում բանկն առաջինն էր գործարկել NFC անհպում վճարումների հնարավորությունը։ Ակբա բանկի շնորհիվ առաջին անգամ Հայաստան բերված հերթական նորարարական լուծման միջոցով այսուհետ բանկի Visa քարտապաններն առանց կանխիկի և նույնիսկ առանց սմարթֆոնի կարող են կատարել անհպում և արագ վճարումներ, ինչպես նաև բանկոմատից կանխիկացումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։ Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտեցնել ժամացույցը POS տերմինալին կամ contactless կանխիկացման հնարավորությամբ բանկոմատին:

Նման լուծումներն Ակբա բանկում նորարարությունների ներդրման, անընդհատ զարգացման և կատարելագործման, ինչպես նաև Հայաստանում անհպում վճարումները խթանելու շարունակական գործընթացի մի մասն են։

Բոլորի կողմից սպասված անակնկալները՝ շուտով:

Garmin Pay-ը հասանելի է առևտրի և սպասարկման աշխարհի բոլոր կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր՝ անհպում (contactless) POS տերմինալներով։

Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին ու բացառություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---