Ակբա բանկ. Հեռախոսահամարի միջոցով ստացեք և միջազգային փոխանցումներ արեք13 հոկտեմբերի 2021 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն: Դրա շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard: Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը: Առաջարկվող ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրները ներկայացված են ցանկում: Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններն են՝ - Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից - Փոխանցումներ առանց հաշվի բացման - Փոխանցումներ բանկային հաշվով - Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և acba digital հարթակի միջոցով Արագ փոխանցումների համակարգեր՝ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |