«Արցախի հերոսի» կոչում` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանին

«Արցախի հերոսի» կոչում` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանին

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում հայտնի դարձած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել։

Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հրամանագիրը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով: Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»,-ասվում է Արտակ Հովհաննիսյանի գրառման մեջ։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է Արցախում մղվող մարտերում հոկտեմբերի 8-ին։ Նրա լուսանկարը լայն տարածում էր ստացել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանն ավելի վաղ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---