Նախարար․ Ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա21 հոկտեմբերի 2021 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով ռուսական դպրոցներ բացելու հարցում ՀՀ հետաքրքրվածության մասին հայտարարություններին, ասել է, որ նման հարց օրակարգում չկա։ Նա ասել է, որ չի արձանագրել, թե ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվն ասած լինի, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել, գրում է Aysor.am-ը։ «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար», - հայտարարել էր Լավրովը։ Լրագրողների կողմից Լավրովի հայտարարության մեջբերումը լսելուց հետո Դումանյանն ասել է․ «Նման հարց օրակարգում չկա։ Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»։ Նախարարը, այնուամենայնիվ, նշել է, որ իրենք «կարևորում են ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը»՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։ Ընթերցեք նաև․ Լավրով․ ՀՀ-ն հետաքրքրված է երկրում ռուսական դպրոցների բացմամբ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |