Մհեր Արմենիա Շուռնուխից ոտքով գալիս է Երևան․ Նա համազգային շարժում է մեկնարկում25 հոկտեմբերի 2021 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, որն առավելապես հայտնի է որպես Մհեր Արմենիա, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալիս է Երևան։ Նա հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին, որը կոչված է թույլ չտալու, որ նոյեմբերի 9-ին ստորագրվի նոր եռակողմ համաձայնագիր, որը ցավոտ հետևանքներ կունենա։ Այդ մասին Մհեր Արմենիան հայտարարել է «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Նրան ուղեկցում են իր երկու թիմակիցը։ Մհեր Արմենիան կոչ է արել հայրենակիցներին միանալ իրենց, միանալ շարժմանը։ Նա նշել է, որ ճանապարհը կտևի 15 օր և նոյեմբերի 7-ին իրենք ծրագրում են լինել Հանրապետության հրապարակում։ Շարժման պահանջն է կառավարության հրաժարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սակայն, օրենսդրի հրաժարական չեն պահանջում։ Մհեր Արմենիան հայտարարել է նաև, որ ժամը մեկ դուրս են գալու ուղիղ եթեր։ «Ազգի ձայն» կուսակցությունը հիմնվել է 2021 թվականի ապրիլին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |