Hexact-ը 3-ամյա պայմանագիր է կնքել SADA-ի և Google Cloud-ի հետ՝ նորարարության և աճի խթանման նպատակով

Hexact-ը 3-ամյա պայմանագիր է կնքել SADA-ի և Google Cloud-ի հետ՝ նորարարության և աճի խթանման նպատակով

PanARMENIAN.Net - Փոփոխությունների հայտնաբերման, վեբ-մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման առաջատար HexactGoogle Cloud օգտագործման պարտավորության եռամյա պայմանագիր է կնքել SADA-ի հետ՝ որպես ընկերության աճի և նորարարության հիմնաքար։ Hexact-ը նաև միացել է Google Cloud Build և Google Cloud Partner ծրագրերին։

Oգտագործելով Google Cloud հարթակը (GCP)՝ Hexact-ը կշարունակի իր հիմնական՝ Hexomatic, Hexometer, Hexowatch պրոդուկտների հետագա զարգացումը և կմեծացնի հզորությունները՝ 2021թ․ 4-րդ եռամսյակում սպասվող հաճախորդների պահանջարկի ապահովման համար։ Որպես Google Cloud-ի առաջատար գործընկեր, SADA-ն կապահովի GCP-ի փորձառությունն ու հաճախորդների սպասարկումը՝ SADA-ի ինժեներների փորձագիտական խմբի հետ։ Վերջերս Հայաստանում SADA-ի գլոբալ մատակարարման կենտրոնի բացումը հիմնական գործոնն է դարձել Hexact-ի համար՝ Google Cloud-ի հետ գործակցության հարցում։

SADA-ի և Google Cloud-ի փորձագետները կօգնեն հզորացնել Hexact-ի թիմը՝ տեխնիկական խորհրդատվությունների միջոցով՝ սերտորեն համապատասխանեցնելով բիզնեսի նպատակներն ու ռազմավարական արդյունքները։

Օգտագործելով SADA GDC-ի փորձն ու գլոբալ SADA-ի ռեսուրսները, SADA-ն և Google Cloud-ը մի շարք ճարտարապետական փորձաքննություններ են անցկացրել և կազմել լավագույն փորձը ներառող առաջարկների փաթեթ։ Այն թույլ կտա Hexact-ին իր հաճախորդների համար ավելի արագ ու ավելի հուսալի կերպով մշակելու լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ։

«Մենք ոգևորված ենք աշխատելու Hexact-ի թիմի հետ՝ առաջնորդելու նրանց թվային փոխակերպումը լավագույն փորձով և օգնելու մասշտաբների մեծացմանն ու հաճախորդների աճի սպասարկմանը։ Մեր նպատակն է հնարավորություն տալ Hexact-ին՝ Google Cloud-ի միջոցով իրենց հաճախորդների համար ավելի արագ և ավելի հուսալի կերպով մշակելու հավելյալ գործառույթներ»,- նշել է SADA-ի գլխավոր գործառնական տնօրեն Դենա Բերգը։

«Կայքերի մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման մեր հարթակներն օրական 60 միլիոն առաջադրանք են մշակում՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով աշխարհում ավելի քան 27,000 հաճախորդների համար։ Մենք պատրաստվում ենք ավելի շատ բիզնեսների աջակցել և «SADA»-ի ու «Google Cloud»-ի օգնությամբ մեծացնելու մեր ավտոմատացման շարժումը, որից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ չեն պահանջվում»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

SADA-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: Բազմաթիվ մասնագիտացումներով որպես Google Cloud-ի առաջատար գործընկեր, SADA-ն ապահովում է շարունակական նորարարություն, ամուր գործընկերություն և ծառայությունների գերազանցություն: Սա բերել է բազմաթիվ խրախուսանքներ ու պարգևներ, ներառյալ՝ 2018, 2019 և 2020 թթ․ Google Cloud Reseller Partner, 15 տարի շարունակ Միացյալ Նահանգների ամենաարագ աճող մասնավոր ընկերությունների 5000-անոց ցուցակի առաջատար, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակի առաջատար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---