Երևանը դիմում է Մոսկվային՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով16 նոյեմբերի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն դիմում է Ռուսաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, «Հանրայինի» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քանի որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում է եղել, դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ու համաձայնագրով փոխադարձ պարտավորություններն իրականացնելու տրամաբանության շրջանակում», - ասել է նա։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Գրիգորյանը նշել է, որ գրավոր ընթացակարգեր են լինելու։ «Մենք տեղեկացնում ենք հանրությանն ու գործընկերներին, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- նշել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ ակնկալվում է, որ ՌԴ-ն օգնությույն կտրամադրի, և հնարավորություն կունենանք վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար, ու Ադրբեջանը մայիսից խախտել է այդ կարմիր գիծը, ուստի Երևանը դիմում է դաշնակցին, որպեսզի դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնվի տարածքային ամբողջականությունը։ «Եթե հնարավոր է լուծել ճգնաժամը բանակցային ճանապարհով՝ ապա լուծել բանակցային, եթե հնարավոր չի լինում լուծել՝ ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որ ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», - ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |