«Տաթև» կրթահամալիրի 4 սան հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով

«Տաթև» կրթահամալիրի 4 սան հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվել է 4 երեխա:

Երեխաներից 2-ը տեղափոխվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 23-ի երեկոյան թեժ գծին ահազանգ է ստացվել կրթահամալիրի տնօրենից, թե դպրոցի 10 սանի մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։

Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։

Աշխատանքները շարունակվում են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---