Պուտինը՝ Ալիևին․ ԼՂ-ում կան խնդիրներ, միջադեպեր

Պուտինը՝ Ալիևին․ ԼՂ-ում կան խնդիրներ, միջադեպեր

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին կխոսեն եռակողմ հանդիպման ձևաչափով, երբ նրանց միանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Նա նշել է, որ նաև ակտիվ աշխատում է ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը։

«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, նաև զոհեր են լինում, բայց մենք հենց դրա համար էլ այսօր հավաքվել ենք, որ տեսնենք, թե ինչ է արվել և ինչ պետք է անել, ոչ միայն նման դեպքերից խուսափելու, այլև իրավիճակը հանդարտեցնելու համար։ Որպեսզի այնպիսի պայմաններ ստեղծվեն, որոնք թույլ կտան տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,- ասել է Պուտինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում մեկ տարվա ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, չեն եղել մարտական բախումներ։

նոյեմբերի 8-ին, Մոսկվայի ժամանակով 13։40-ին (Երևանի ժամանակով` 14.40-ին) Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից գնդակոծվել են Լեռնային Ղարաբաղի աշխատանքային խմբի չորս անձից բաղկացած աշխատողները, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, 3-ը՝ վիրավորվել։Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտ ադրբեջանական զինուժի կողմից հայ բնակչի սպանությունը և մյուսների վիրավորումը։

Նա ևս կարևորել է ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում։

«Եղել են բախումներ հայ-ադրբեջանական սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի չէ»,-ասել է Ալիևը։

Սոչիում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպմանը կհաջորդի եռակողմ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այնուհետև կկայանա Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---