Թուրքիայում դատում են հայկական եկեղեցու պատին պարած 3 անձի 6 դեկտեմբերի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում դատավարություն է սկսվել հուլիսին Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա պարած 3 անձի դեմ, որոնք որոշ ժամանակ ձերբակալված էին միջադեպի պատճառով, հայտնում է Bianet-ը։ Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության, մեղադրյալներ Օզանքան Յ․-ին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում՝ «Հանրության որոշակի մասի կրոնական արժեքների հրապարակային ստորացման» համար։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ միջադեպի օրը մեղադրյալները ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Մինչ Օզանքան Յ․-ն երաժշտություն է միացրել ավտոմեքենայում, մյուս մեղադրյալներ Յունուս Էմրե Ու․-ն և Օմեր Ֆարուք Ա․-ն բարձրացել են եկեղեցու դարպասի վրա, որտեղ խաչ է տեղադրված, և պարել են այնտեղ։ Նշվում է, որ այդ գործողությունը հանրության վրդովմունքն է առաջացրել և քննադատության արժանացել սոցցանցերում։ Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալներն իրենց ցուցմունքներում խոստովանել են իրենց արարքը՝ նշելով, սակայն, որ հանցավոր միտումով չեն դա արել։ Նշվում է նաև, որ մեղադրանքը հաստատվել է վկաների ցուցմունքներով և տեսախցիկների տեսագրություններով։ Դատախազությունը պահանջել է մեղադրյալներին դատապարտել 6 ամսից մինչև 1 տարվա ազատազրկման յուրաքանչյուրին։ Նրանք դատարանի առջև կկանգնեն առաջիկա օրերին։ Հուլիսին հայտնի դարձավ, որ Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել էին անարգանքի այդ ակտը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |