Ալիև. ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չի լինելու

Ալիև. ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չի լինելու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և որ ԼՂ կարգավիճակի շուրջ «քննարկումներին վերադարձ չի լինելու»։ Այդ մասին նա ասել է իսպանական El Pais-ին տված հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց ու հստակ է` մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մենք հաղթել ենք պատերազմում և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, չկա վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի կամ նման մի որևէ բանի շուրջ քննարկմանը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով։

Ալիևն ասել է նաև, որ այժմ իրավիճակը Ղարաբաղում, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված, առավել կայուն է, քան ՀՀ և Ադրբեջանի սահմանին։

«Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռևանշի փորձից։ Նրանց համար պարտությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ ցավոտ էր»,- ասել է նա:

Ալիևը կրկին ասել է, թե Հայաստանը պետք է զերծ մնա «թշնամական գործողություններից և տարածքային հավակնություններից» և աշխատի խաղաղության պայմանագրի վրա: «Մենք պետք է աստիճանաբար հող նախապատրասենք հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում մարդկային շփումների: Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան: Բայց առայժմ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---