Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը․ Թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ են տարել20 դեկտեմբերի 2021 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Թալանել են Արագածոտնի մարզում գտնվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |