ՔՊ-ի 2 անդամ հրաժարվել է պատգամավորական մանդատից![]() 5 հունվարի 2022 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ: Հրաժարականի պատճառների մասին դեռևս չի հայտարարվել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |