Արամ Ա․ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել, անտարբեր լինել ինքն իր, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ19 հունվարի 2022 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել, է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ և հուսախաբ՝ Հայաստանի։ Այդ մասին կաթողիկոսն ասել է Անթիլիասի մայրավանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով, թե ինչու է 2022թ․ հռչակել Սփյուռքի տարի։ Այդ մասին ասվում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում։ «Տարին Սփյուռքի տարի հռչակելու լուրջ պատճառներ ունեի, քանի որ Սփյուռքը սկսել է տարալուծվել։ Հայության ջախջախիչ մեծամասնությունը Սփյուռքի մեջ է։ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել։ Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ և հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ, հատկապես վերջին մի քանի տարիներին, Արցախյան պատերազմից հետո։ Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր կյանքից, մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից։ Օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է զգալի դառնալ։ Չենք կարողացել համընթաց լինել մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների հետ»,-ասել է նա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |