Քերոբյանը՝ հրաժարականի խոստման մասին․ Կատակով արված արտահայտություն է

Քերոբյանը՝ հրաժարականի խոստման մասին․ Կատակով արված արտահայտություն է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ազգային ժողովում պատասխանելով իր խոստացած երկնիշ տնտեսական աճի և հրաժարականի մասին հարցին, նշել է, թե կատակով է ասել, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա։

«Կատակով արված արտահայտություն է»,- ասել է նա՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, որը ձայնագրություն էր միացրել։

«Ե՞րբ եք հրաժարական տալու»,-հարցրել է պատգամավորը։

Քերոբյանը հավելել է, որ ձայնագրությունը կիսատ է, եթե ամբողջական լիներ, բոլորի համար պարզ կլիներ, որ իր արած արտահայտությունը կատակով է արված:

Նախարարը նաև հետաքրքրվել է, թե ինչու նույն պատվախնդրությամբ չեն գնում ու թակում են Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի և մյուս միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել և վրիպել՝ իրենից շատ ավելի շատ:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր․ «Ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովենք»։ Այն հարցին, թե հակառակ դեպքում ինչ կանի, ասել էր, որ հրաժարական կտա։

Քերոբյանն, անդրադառնալով երկնիշ տնտեսական աճի մասին իր կանխատեսումներին, դրանք մեկնաբանել էր պահի թելադրանքով` նշելով, որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու, հատկապես, գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---