ՀՀ-ում կորոնավիրուսի 688 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 688 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 352,399-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 688-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8028 դեպք կա, այլ պատճառով՝ 1523։

Ապաքինվել է ևս 176 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334,394 է։ Փաստացի բուժվողների թիվը 8454 է։

Ընդհանուր առմամբ 2,679,525 թեստ է արվել, մեկ օրում` 4612։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---