ՀՀ-ում կորոնավիրուսի 3127 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 3127 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 370,922-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3127-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8056 դեպք կա, այլ պատճառով՝ 1537։

Ապաքինվել է ևս 74 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 336,079 է։ Փաստացի բուժվողների թիվը 25,250 է։

Ընդհանուր առմամբ 2,734,878 թեստ է արվել, մեկ օրում` 7890։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---