«Ուրալյան ավիաուղիները» չեղարկել են թռիչքները մի քանի երկիր, այդ թվում՝ ՀՀ

«Ուրալյան ավիաուղիները» չեղարկել են թռիչքները մի քանի երկիր, այդ թվում՝ ՀՀ

PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաուղիները» մարտի 4-ից չեղարկել են թռիչքները մի շարք երկրներ՝ Հայաստան, ԱՄԷ, Ադրբեջան և Իսրայել։ Այդ մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալյան ավիաուղիները» ստիպված են չեղարկել թռիչքները հետևյալ միջազգային ուղղություններով․ մարտի 4-ից՝ դեպի ԱՄԷ և Հայաստան, մարտի 5-ից՝ Ադրբեջան, մարտի 4-ից՝ Իսրայել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է mskagency-ն։

Թռիչքները չեղարկվել են մինչև մարտի 26-ը։

«Ռոսավիացիան» իր հերթին հայտնել է, որ ՌԴ հարավի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 14-ը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---