Լվովի հայկական եկեղեցու Քրիստոսի արձանը բունկեր են տեղափոխել

Լվովի հայկական եկեղեցու Քրիստոսի արձանը բունկեր են տեղափոխել

PanARMENIAN.Net - Ուկրաինական Լվովի հայկական եկեղեցու Հիսուս Քրիստոսի արձանը բունկեր են տեղափոխել՝ երկում պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Սոցցանցերում տարածվել է այդ գործողության լուսանկարը։

Վերջին անգամ արձանը տարհանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Հայկական եկեղեցին Լվովի ամենահին հուշարձաններից է, որը կառուցվել է հայ վաճառականներ՝ Կաֆա (Թեոդոսիա) քաղաքից Հակոբի և Գայցարացա քաղաքից Փանոսի միջոցներով՝ ճարտարապետ Դորինգոյի (Դորե, Դորկո) կողմից։ Հայկական եկեղեցու հուշահամալիրը գտնվում է պատմական Լվովի այն տարածքում, որը բնակեցված էր հայերով։ Տաճարը գտնվում է համալիրի ճարտարապետական կենտրոնում։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---