Ընդդիմադիրները չեն մասնակցի ԱԺ քառօրյային․ Արցախ են մեկնում![]() 12 ապրիլի 2022 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։ Պատգամավորները դա պայմանավորել են այն լրջագույն մարտահրավերներով, որոնց առաջ են կանգնած են Հայաստանն ու Արցախը, և այն կարմիր գծերով, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի անցնելու։ «Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները , մեր տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, անընդունելի ենք համարում ԼՂ հակամարտության որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգով, իսկ իշխանությունը Արցախին առնչվող բոլոր հարցերում կրավորական դիրք է ընդունել։ Ելույթի վերջում Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը տեղադրել է ԱԺ ամբիոնին: Նրանից հետո ելույթ ունեցող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հանեց Արցախի դրոշը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |