Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության  պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

PanARMENIAN.Net - ՌԴ և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն ապրիլի 15-ին հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ «Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և ՀՀ միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և Երևանի արձագանքը դրանց կոչված են հիմք հանդիսանալու խաղաղ պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---