Երևանում ապրիլի 19-ին մինչև +27 աստիճան կլինի․ 65 տարվա ռեկորդը կարող է թարմացվել

Երևանում ապրիլի 19-ին մինչև +27 աստիճան կլինի․ 65 տարվա ռեկորդը կարող է թարմացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +25...+27-ի, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Այդ օրն օդի առավելագույն ջերմաստիճան է գրանցվել 1957-ին` +25․6, գրում է «Նովոստի Արմենիան»։

Եթե այդ ցուցանիշը գերազանցվի, 65 տարվա ռեկորդը կթարմացվի։

Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---