2022-ի երկրորդ կեսին Պուտինը ՀՀ կայցելի![]() 20 ապրիլի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատել ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |