Շտաբ․ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ԱՀ կառավարության «որոշման» մասին ապատեղեկատվություն են տարածում

Շտաբ․ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ԱՀ կառավարության «որոշման» մասին ապատեղեկատվություն են տարածում

PanARMENIAN.Net - Արցախի տեղեկատվական շտաբը հերքել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից սոցցանցերում տարածով ԱՀ կառավարության «որոշման» մասին ապատեղեկատվությունը։

«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։ Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Շտաբը հորդորում է մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---