Փաշինյանը մոտ ապագայում Մակրոնին Երևան է հրավիրել![]() 25 ապրիլի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Էմանուել Մակրոնինհղած շնորհավորական նամակուկ հույս է հայտնել մոտ ապագայում հյուրընկալել վերջինիս Երևանում։ «Մոտ ապագայում Ձեզ Երևանում հյուրընկալելու սպասումով՝ կրկին շնորհավորում եմ վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն», ասվում է ուղերձում։ Ուղերձում նշվում է նաև, որ ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ֆրանսիայի նախագահի կատարած ծավալուն աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, ինչը վերահաստատում է ընտրած քաղաքական ուղեգծի հաջողությունը։ «Համոզված եմ՝ Ձեր վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերություններին և հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել միասին համաձայնեցված մեր համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաև Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում»,-ասվում է ուղերձում։ Էմանուել Մակրոնը ՀՀ է այցելել 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ: Նա հայտարարել էր, որ երկկողմ այցով կվերադառնա Հայաստան։2021-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի այցը ՀՀ նախատեսված էր դեռ 2020-ին, սակայն չի կայացել կորոնավիրուսի պատճառով և որ 2021-ի աշնանը Մակրոնին սպասում է Երևանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |