Բեգլարյան․ Ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկության միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ30 ապրիլի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի զրույցին Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի որոշման մասին, հռետորական հարց է բարձրացրել․ ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկությանու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում: «Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Միանշանակ դա նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում իրենց ինքնորոշման իրավունքի համար, որոնց թվում Արցախի բնիկ ժողովուրդն առաջնային դիրքերում է: Ավելորդ է նույնիսկ փաստարկներ բերել, թե տասնամյակներ շարունակ Արցախի հայությունը ցեղասպան ինչ քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և գոյութենական մի շարք այլ սպառնալիքներ, որոնց մասին վկայում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից փաստագրված փաստերը։ Այժմ հռետորական հարցը․ ինչո՞ւ Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այդ միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ»,- գրել է Բեգլարյանը։ ԱՀ պետնախարարը նշել է նաև, որ չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չի կատարել իր կանխարգելիչ պարտականությունները և արդունքում տարբեր ժողովուրդներ ցեղասպանության են ենթարկվել։ Ընթերցեք նաև․ Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը |