50 Cent-ն ու Զազը համերգներ կտան Երևանում30 ապրիլի 2022 - 14:01 AMT PanARMENIAN.Net - «Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր: 2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա երգչուհի Զազի մենահամերգը։ Հուլիսի 1-ին էլ նույն վայրում կկազմակերպվի հանրահայտ ռեփեր 50 Cent-ի համերգը, տեղեկացնում է Արմենպրեսը։ Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը` նախագիծ, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում է երեք ֆենոմենալ երգիչ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում: Փառատոնը կյանքի կկոչվի «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը շեշտել էր, որ աշխարհում նման փառատոններ շատ կան, սակայն մեր երկրում այն կազմակերպելու համար պետք են լուրջ կապեր, հեղինակություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |