Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է

Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է։

Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշել է մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը և Վարդանյանի նկատմամբ կիրառվել է 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Սա Վարդանյանին նույն գործի շրջանակում կալանավորելու արդեն չորրորդ փորձն է:

Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 2-ին՝ Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում։ Ձերբակալությունը, սակայն, վերաբերում էր դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի ակտին հաջորդած լայնածավալ բողոքի ակցիաներին, թեև այն ժամանակ Վարդանյանը ևս ձերբակալվել էր, ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել՝ նրան կալանավորելու մասին, ինչը մերժվել էր, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մոտ երկու տարի անց ԱԱԾ քննիչը փոխել է Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և կրկին կալանավորման միջնորդություն ներկայացրել, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ կրկին մերժվել է: Դատարանը խափանման միջոցի ընտրությունը թողել էր քննիչի հայեցողությանը: Մայիսի 4-ին ԱԱԾ քննիչը որոշել էր գրավ կիրառել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ՝ 60 մլն դրամի չափով, որը, սակայն Վարդանյանը չի կարողացել վճարել՝ պայմանավորված նման միջոցների բացակայությամբ, ընդ որում, Վարդանյանն ի սկզբանե բարձրաձայնել էր, որ գրավի նման չափ վճարել չի կարող: Գրավի չափը երկօրյա ժամկետում չվճարելու դեպքում կրկին բարձրացվում է անձին կալանավորելու հարցը, ինչն էլ այս պարագայում տեղի է ունեցել:

Արդյունքում՝ Վարդանյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---