Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարել են` Եվրատեսիլում սխալ են ներկայացրել իրենց տրված միավորները16 մայիսի 2022 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, Ադրբեջանը և Ռումինիան հայտարարել են, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ, որի եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին` Թուրինում, սխալ են ներկայացրել այդ երկրներին շնորհված գնահատականները։ Վրաստանի և Ադրբեջանի ժյուրիները առավելագույն միավորը տվել են Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես հայտարարել են Եվրատեսիլի կազմակերպիչները, իսկ Ռումինիայում հայտարարել են, որ 12 միավոր են տվել Մոլդովային, գրում է «Վեդոմոստին»։ Վրաստանում հայտնել են, որ ժյուրին առավելագույն միավորը տվել է Ուկրաինային, սակայն, հեռարձակման ժամանակ աղյուսակում մրցույթի կազմակերպիչները ցույց են տվել, որ 12 միավորը Մեծ Բրիտանիան է ստացել։ Վրաստանի հանրային հեռարձակողը հավաստիացրել է, որ Եվրատեսիլ են ուղարկել նոտարի կողմից հավաստագրված արդյունքները և որ փաստաթուղթն ընդունվել է։ Սակայն, եթերում Վրաստանի ներկայացուցիչը չի կարողացել հայտարարել արդյունքները։ Արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), ըստ վրացական կողմի, հայտարարել է անհամապատասխան թվեր՝ հղում անելով տեղեկատվության ստացման ժամանակ գրանցված խափանումներին։ Այն մասին, որ ադրբեջանական ժյուրին ևս առավելագույն միավոր Ուկրաինային է տվել, ոչ թե Մեծ Բրիտանիային, հայտարարել է հեռուստահաղորդավար Նարմին Սալմանովան, որին ևս չի հաջողվել հնչեցնել այդ արդյունքները տեխնիկական խնդիրների մասին եվրոպական կողմի հայտարարության պատճառով։ Ըստ Սալմանովայի, Ադրբեջանում կքննեն այդ միջադեպը։ Իսկ Ռումինիան առավելագույն միավորը շնորհել է Մոլդովային, ոչ թե Ուկրաինային, և, ինչպես Ադրբեջանի և Վրաստանի պարագայում, ռումինացի հաղորդավար Էդա Մարկուսը ևս չի հայտնվել եթերում՝ հայտարարված տեխնիկական խնդիրների պատրվակով։ Ռումինիայի հեռարձակողը ևս պնդում է, որ նոտարի կողմից հավաստագրված արդյունքները ժամանակին է փոխանցել։ Մայիսի 14-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչում հաղթել է ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում ստանալով 631 միավոր։ Սա Ուկրաինայի երրորդ հաղթանակն է այս մրցույթում։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Հայաստանը մրցույթում գրավել է 20-րդ տեղը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |