S.O.S. Թեղուտը պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը

PanARMENIAN.Net - S.O.S. Թեղուտ կարգախոսի ներքո համախմբված հասարակական բնապահպանական կազմակերպությունների խմբի նախաձեռնությամբ Vallex ընկերությունների խմբի մեջ մտնող «Armenian Copper Program» ընկերության հետ պայմանագրի շրջանակներում Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի վարկավորման դադարեցման մասին ՎՏԲ Բանկին ուղղված դիմումի տակ ստորագրահավաք է հայտարարվել:



Ինչպես հաղորդում է «Էկո լուրը», վարչության ղեկավար-նախագահ, ՎՏԲ Բանկ ՓԲԸ Դիտորդական խորհրդի անդամ Կոստինին ուղղված նամակում առաջադրված է 5 պատճառ, ըստ որոնց Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի մշակման նախագծի վարկավորումը ACP ընկերության կողմից նպատակահարմար չէ:



Նամակում նշվում է, որ Stratchona կանադական ընկերությունը 2001թ. իրականացրել է Թեղուտում լեռնահանքային գործունեության նպատակահարմարության գնահատում եւ հանգել այն եզրակացությանը, որ այդ պղնձա-մոլիբդենային հանքավայրի օգտագործումը կարող է տնտեսապես շահավետ լինել միայն ACP ընկերությանը պատկանող եւ հանքավայրի մոտ` Ալավերդի քաղաքում գտնվող պղնձահալման գործարանի հզորությունների օգտագործման դեպքում: Բայց դեռեւս նախքան ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ACP ընկերությունը բոլորին հայտարարեց ձեռնարկությունը փակելու իր մտադրության մասին:



ACP ընկերությունը նախագծի հետ միասին կառավարությանն է ներկայացրել նախագծի իրականացման դեպքում հասցվող բնապահպանական վնասի գնահատականը: Նախագծում նամակի հեղինակի գնահատամամբ այդ վնասի մեծությունը նվազեցվել է մի քանի անգամ: Նամակում նաեւ ասվում է, որ S.O.S. Թեղուտը պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը եւ ապացուցել նրա 2007թ. նոյեմբերի 1-ի N1278 եւ N1279 որոշումների անօրինականությունը, որոնք թույլատրեցին Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի յուրացման նախագծի իրականացումը: Կազմակերպությունում չեն կասկածում, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում նապագծի իրականացման բացասական հետեւանքների փաստացի դրսեւորման հետ զուգահեռ հասարակության մեջ բողոքական տրամադրություններն աճելու են:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---