Բաբայան․ Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ երկիր, մինչև տեսնենք՝ ինչ կլինի20 հունիսի 2022 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ ԱՀ կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, ուստի չպետք է ակնկալել շուտափույթ լուծում, ասել է, որ Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում։ Նա նշել է, որ Արցախի կորուստը բերելու է աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի ու հիմնարար փոփոխությունների, որից հետո տարածաշրջանում լրիվ այլ գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու, հայտնում է «Փաստինֆոն»։ «Պատկերացրեք՝ չկա Արցախը, հոսանքներից մեկը, որն Անդրկովկասում դոմինանտ դիրք է ունենալու, դա պանթյուրքիզմն է»,-ասել է նա: Բաբայանը հավելել է, որ պետք է իրատես լինենք և հասկանանք, որ Արցախի կարգավիճակի վերջնական և համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է։ «Ուստի պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր հնարավոր միջոցներով, ուստի, եթե անգամ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում: Մեզ համար մի բան պարզ է, որ նախ՝ բարդ է լինելու Արցախի խնդրի շուտափույթ կարգավորման հասնել, բայց նաև կարմիր գիծ է մեզ համար, որ որևէ ձևով չենք կարող լինել Ադրբեջանի կազմում կամ նրանից կախված, չի լինելու նման բան»,-ասել է Բաբայանը: Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ ԱՀ վերաբերյալ տարակուսելի հայտարարություններին և ընդգծել․ «Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, սա գոյապայքար է, մենք չենք անպատվում Շառլ Միշելին, բայց քաղաքակիրթ ձևով ասում ենք՝ սա քո մոտեցումն է, բայց մենք այլ կերպ ենք մտածում»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին Ազգային ժողովում անդրադառնալով ԵԽ նախագահի ձևակերպմանը «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին, ասել է, որ Բրյուսելում ԼՂ հիմնախնդրի հարցով ՀՀ և Ադրբեջանի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, Շառլ Միշելը մեկնաբանություն է արել, որը, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմի դիրքորոշումներից։ Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԵԽ նախագահի հայտարարության մեջ ասվում է. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |