Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգմանը 2 հուլիսի 2022 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին։ Նախարարը, մասնավորապես, դիտարկել է Մ-2-ի 6.2 կմ հատվածը, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբ հատվածը, որն անցնում է Վայոց ձորի մարզով։ Այստեղ շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքային հատվածներում իրականացնում է գաբիոնային հենապատերի կառուցում։ Նախագծով նախատեսված է ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։ Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում են նորոգման աշխատանքներ։ Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |