Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը

Նոյեմբերին Երևանում  կանցկացվի «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը

PanARMENIAN.Net - Նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։

Քննարկման առարկա է դառնալու «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության 15 նպատակից 3-ը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։

Հուլիսի 7-ին Մատենադարանում տեղի է ունեցել «Ապագա Հայկականը» Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվել է համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը:

Պանելային քննարկմանը մասնակցած «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս նոր նախաձեռնությունը բերելու է հաջողության, գրում է «Առավոտը»։

«Դա ոչ միայն մեր երազանքն է, այլև մեր պահանջն է, քանի որ 21-րդ դարում առանց համագործակցության, առանց միասնականության՝ հնարավոր չէ առաջ շարժվել»,-ասել է:

Նա վստահ է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության շնորհիվ հնարավորություն են ունենալու աշխատել միասնաբար, նոր լուծումների ճանապարհներ քննարկել, արդյունավետ լուծումներ գտնել և փոփոխություններ իրականացնել:

Նա նաև կարևորել է, որ աշխարհում և ընդհանրապես վերականգնվի հայի նկատմամբ հարգանքը, որը եղել է մեր պատմության ընթացքում և հային ոչ թե որպես լավ առևտուր անող ճանաչեն, այլ՝ որպես կրթված ազգի ներկայացուցիչ, որպեսզի հայը դառնա օրինակ և մոդել բոլորի համար:

Համաժողովն ունենալու է 200 մասնակից Հայաստանից, Արցախից և Սփյուռքից՝ ընտրված բաց վիճակահանության միջոցով։ Նրանք հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և սփյուռքում:

Ընթերցեք նաև․ ԱՀ պետնախարար․ «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտրվի բազում խնդիրների

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---