ՌԻԱ Նովոստի․ Թուրքիան առաջարկել է ՀՀ հետ նոր հանդիպումը Երևանում կամ Անկարայում անցկացնել

ՌԻԱ Նովոստի․ Թուրքիան առաջարկել է ՀՀ հետ նոր հանդիպումը Երևանում կամ Անկարայում անցկացնել

PanARMENIAN.Net - Թուրքիան առաջարկել է հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երևանում կամ Անկարայում անցկացնել, գրում է ՌԻԱ Նովոստին Անկարայում դիվանագիտական աղբյուրի վրա հղումով։

«Եթե խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, տրամաբանական կլիներ, որ բանակցություններն անցնեին առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպումն Անկարայում կամ Երևանում անցկացնել, բայց դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա՝ Թուրքիայի և ՀՀ հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է։ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Բայց մենք հուսով ենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,-ասել է աղբյուրը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, ասել է, որ դա ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---