Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ հիմքով օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հասնելու տևական խաղաղության

Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ հիմքով օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հասնելու տևական խաղաղության

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ հիմքով օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու գործում։

Փրայսին հարցրել են, թե ինչպես է նա տեսնում հակամարտության տևական կարգավորումը, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ ՄԽ մշտական քննադատությունը և, մյուս կողմից, Պետդեպի զեկույցը, որտեղ հղում է արվում Մինսկի խմբին, որպես հնարավոր ելք։

«Մենք մեր հայտարարություններում, այդ թվում վերջին հայտարարության մեջ, հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ երկրներին ցանկացած եղանակով։ Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ենք 1994-ից, սակայն, ինչպես մենք ցուցադրել ենք, պատրաստ ենք գործակցել երկրների հետ նաև երկկողմ հիմքով՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։

Փրայսին հարցրել են նաև, թե արդյոք օգնության պատրաստակամության մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերահաստատված առաջարկը Երևանին և Բաքվին նշանակում է, որ նախորդ առաջարկները մերժվել են։

«Ոչ, չի նշանակում։ Դա նշանակում է, որ մենք հասել ենք մի բանի, որը մենք որոշակի առաջընթաց ենք համարում, և մեր հայ, այս դեպքում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, մշտական շփումների և դիվանագիտական բանակցությունների շնորհիվ, կարծում ենք, որ կարող ենք պահպանել այդ խթանը։ Պետքարտուղարը մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, բայց այստեղ կան նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կապ են պահպանում իրենց գործընկերների հետ բոլոր մակարդակներում՝ շարունակելու համար առաջարկել մեր աջակցությունը, քանի որ մենք ձգտում ենք երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է նրան ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին տեղի ունեցած հարցազրույցում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---