Կլաարը` Արցախի մասին. Կարևոր է թուլացնել լարվածությունը

Կլաարը` Արցախի մասին. Կարևոր է թուլացնել լարվածությունը

PanARMENIAN.Net - ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը, անդրադառնալով լարվածության աճին Արցախում, հայտարարել է, որ կարևոր է թուլացնել այն և «բաց չթողնել տասնամյակների գժտության էջը շրջելու պատմական հնարավորությունը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում աճող լարվածության մասին հաղորդումներով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում, մենք զբաղվում ենք դրանով մի քանի մակարդակով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և «բաց չթողնել տասնամյակների գժտության էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- նշել է նա։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

Օգոստոսի լույս 3-ի գիշերն օպերատիվ մարտավարական իրադրությունն Արցախում փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---