ՌԴ ԱԳՆ. Մոսկվան արդարացված չի համարում ԼՂ-ում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունը11 օգոստոսի 2022 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել է, որ ռուսական կողմը կարծում է՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատական արտահայտություններն արդարացված չեն։ «Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգընթաց շարունակվում է ակտիվ աշխատանքը նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում իրավիճակը հողի վրա կայունացնելու համար։ Եվ Բաքվում, և Երևանում բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը։ Խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել ՌԴ ՊՆ-ին», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նեչաևն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում մշտապես գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։ «Ռուսական կողմը մշտական շփման մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես բարձր մակարդակով, այնպես էլ ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների գծով»,-ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։ Նա նշել էր, որ այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի տեսել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասով՝ վերջին սրացման ֆոնին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |