Փամբուխչյանը հերքել է «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության վարկածը15 օգոստոսի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։ «Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասել է նա` հավելելով, որ դա ըստ ԱԻՆ–ի` 99 տոկոսանոց փաստ է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Հանրության շրջանում հնարավոր ահաբեկչության վարկածը կապվում է նաև օգոստոսի 14-ին պայթյունից հետո ժամեր անց հայտնված կեղծ ահազանգերի հետ` Երևանի տարբեր հանրային վայրերում, մետրոյում, եկեղեցում պայթուցիկ նյութերի առկայության մասին։ Անդրադառնալով այդ խնդրին` Փամբուխչյանը հիշեցրել է, որ երեկվանը նման զանգվածային ահազանգերի արդեն 3-րդ դեպքն էր, որը, ինչպես նախորդ երկուսը, ևս հերքվել է։ «Իսկ երեկ այն նամակ գրողը, օգտվելով առիթից, նաև իր վրա էր վերցնում որոշ պատասխանատվություն, քանի որ երեկ խաղողօրհներգ էր, եկեղեցու մասին ունեցանք ահազանգ, որ ռումբ է տեղադրված»,– ասել է նա։ Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |